Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 80 տոկոսն արդեն արված է․ Գնել Սանոսյան
Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 80 տոկոսն արդեն արված է: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցման տեմպերին։
Նախարարը հույս ունի, որ ճանապարհը հնարավոր կլինի շահագործել 2023-ի մայիսից։
«Ճանապարհը ձգվում է Տեղ գյուղից Կոռնիձոր, այնուհետև՝ սահման: 11 կմ 700 մետր է, աշխատում է 3 շինարարական ընկերություն: Գլխավոր դժվարությունները, բարդությունները հաղթահարել ենք՝ կապված հողային աշխատանքների, ժայռային պայթեցումների հետ. այդ աշխատանքների մոտ 80 տոկոսն արդեն արված է:
Հուրախություն մեզ՝ այս պահին եղանակն էլ է թույլ տալիս, արագ տեմպով աշխատում ենք, հողային աշխատանքները մինչև այս ամսվա վերջ հիմնականում կավարտենք, զուգառեռ խողովակներ են տեղադրվում, հենապատեր կկառուցվեն: Մեր նպատակը ճանապարհը մինչև մայիս ասֆալտապատելն է: Եթե եղանակները թույլ տան, երկու շերտ կասֆալտապատենք, եթե ոչ, մեկ շերտը կասֆալտապատենք, ճանապարհը կլինի շահագործելի, ընթացքում մյուս շերտերը կտեղադրենք»,- ասաց Սանոսյանը:
Կարծիքներ