Մինչև այս դարավերջ Անտարկտիդայում կենդանատեսակների 97%-ը կարող է վերանալ
Անտարկտիդայի տարածքում կենդանական աշխարհի միայն 3%-ը կարող է գոյատևել մինչև 2100 թվականը։ Եզրակացությունները հրապարակված են PLOS Biology գիտական հանդեսում: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
«Ընթացիկ սցենարի դեպքում, որը նախատեսում Է միջին ջերմաստիճանի բարձրացում ըստ Ցելսիուսի 2 աստիճանով, տեսակների միջին հաշվով 65%-ը (լավագույն դեպքում՝ 37%-ը, վատագույն դեպքում՝ 97%-ը) մինչև 2100 թվականն, ամենայն հավանականությամբ, կվերանա, - ասված է հոդվածում։ - Առավել խոցելի տեսակներն են կայսերական պինգվինները, այնուհետև մյուս ծովային թռչունները և նեմատոդները (խմբ. կլոր որդեր):
Գիտնականները կարծում են, որ այն միջոցները, որոնք նախատեսված են Անտարկտիդայի պայմանագրին կից Շրջակա միջավայրի պահպանության մասին ներկայումս գործող արձանագրությամբ, բավարար չեն գլոբալ տաքացման պայմաններում մայրցամաքի կենսաբազմազանության պահպանման համար:
Նրանք առաջարկում են ավելացնել կենդանիների փրկության ջանքերի ֆինանսավորումը: Ամենաարդյունավետ ծրագրի արժեքը, որը նախատեսված Է մինչև 2100 թվականը, նրանց կողմից գնահատվում է 1,92 միլիարդ դոլար:
Կարծիքներ