«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է. Goal.com

«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է. Goal.com

«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է, գրում է Goal.com-ը։ Դեկտեմբերի 12-ին  ֆուտբոլիստները անհատական ծրագրով են անցկացրել մարզումը: Մի քանի ֆուտբոլիստների և ակումբի աշխատակիցների թեստերի պատասխանները դրական են։ Նրանք ինքնամեկուսացել են։ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը տեղեկացված է ստեղծված դրության մասին։

Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը պետք է անցկացնի վաղը՝ դեկտեմբերի 14-ին՝ Անգլիայի առաջնության հերթական տուրում հյուրընկալվելով «Բրենթֆորդին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում