Ընդդիմության նպատակը բոլորովին էլ գերիներին օգնելը չէ. նրանց համար կարևորը իրենց քաղաքական շահն է

Ընդդիմության նպատակը բոլորովին էլ գերիներին օգնելը չէ. նրանց համար կարևորը իրենց քաղաքական շահն է

Տևական ժամանակ է՝ ինչ ընդդիմությունն Ալեն Սիմոնյանի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում, որը հասել է ընդհուպ նրան հեռացնելու նախաձեռնությանը։

Ընդդիմությունն այդ նախաձեռնությունը պայմանավորում է Ալեն Սիմոնյանի՝ հայտնի ձայնագրության մեջ արտահայտված մտքերով՝ նշելով, որ դա անարգանք է մեր գերիների նկատմամբ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Նախ, ընդդիմության հիմնավորումները վերաբերում են միայն ձայնագրության կոնտեքստից կտրված մասին, այսինքն, նրանց համար անէական է, թե իրականում ինչ է ասել ԱԺ նախագահը. Նրանք հիմնվում են բացառապես մանիպուլյացիոն ձայնագրության տարբերակի վրա։

Երկրորդ հերթին էլ՝ Ալեն Սիմոնյանն արդեն հանդիպել է գերիների հարազատների հետ, նրանց տվել պարզաբանումներ և միջադեպը, ըստ էության, համարել փակված։ Տարօրինակ է, որ այսքանից հետո ընդդիմադիր ուժերը շարունակում են շահարկել այս թեման՝ հստակ ուղղորդմամբ թիրախավորելով ԱԺ նախագահին։

Գերիների թեմայով ընդդիմության մտահոգություններն ավելի «հետաքրքիր» են դառնում, երբ հիշում ենք օրեր առաջ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը, ըստ որի՝ իրենք հրաժարվում են միջազգային կառույցների հետ աշխատանքից՝ մինչև բանտից չազատվեն իրենց թիմակիցները։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ընդդիմության իրական նպատակը ոչ թե գերիներն ու նրանց հարազատներն են, այլ բացառապես նեղկուսակցական քաղաքական շահը՝ ինչի ճանապարհին վերջիններս օգտագործում են այնպիսի կեղտոտ մեթոդներ, ինչպիսին օրինակ գերիների հարազատներին իշխանության դեմ քայլեր ձեռնարկելու հրահրումն ու ուղղորդումն էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում