Կատյա Գալստյանը բրոնզե մեդալ է նվաճել դահուկավազքի Աշխարհի առաջնության որակավորման փուլում
Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթացող դահուկավազքի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, Աշոցքը ներկայացնող Կատյա Գալստյանը 43 մասնակցի մրցապայքարում գրավել է 3-րդ տեղը և նվաճել որակավորման փուլի բրոնզե մեդալ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, գյումրեցի Աննա Մխիթարյանը գրավել է 32-րդ տեղը։
ԱԱ-ի որակավորման փուլը համարվում է վարկանիշային մրցաշար: Առաջին 10 հորիզոնականները գրավողները հնարավորություն են ստանում մասնակցել մնացած մրցատարածություններին:
Կարծիքներ