Հայ-չինական կապերը հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա. ՀՀ նախագահի ուղերձը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեր երկրների միջև բարեկամական կապերը հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Չինաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումն ու ընդլայնումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Այսօր արդեն վստահությամբ կարող ենք խոսել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված ձեռքբերումների և հաջողությունների մասին։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի կբարձրացնենք հայ-չինական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Կարծիքներ