Արցախի նախագահը հանդիպել է Շուշի քաղաքի մի խումբ տնտեսվարողների հետ
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել Շուշիում:
Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում: Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը:
Կարծիքներ