Կարմիր խաչը անհրաժեշտ պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտնում է․
«Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով կան բազմաթիվ կարիքներ։ COVID-19 համավարակի պայմաններում մարդիկ արդեն իսկ անհանգստացած էին իրենց առողջությամբ։
Վիրուսի տարածումը կանխելու և էսկալացիայի առնչությամբ կարիքներին արձագանքելու նպատակով մենք անհրաժեշտ պարագաներ ենք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին։ Դրանց թվում են անհատական պաշտպանության միջոցներ, հակասեպտիկներ, վիրաբուժական վերականգնող նյութեր և գեներատոր»։
Կարծիքներ