BBC-ին նոր մանրամասներ է ներկայացրել Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության մասին
BBC-ն նոր ապացույցներ է ներկայացրել Արցախում պատերազմական գործողություններում սիրիացի վարձկանների մասնակցության մասին, չնայած որ մինչ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան հերքում են այդ փաստը:
Պարբերականը ներկայացրել է չորս վարձկանների պատմությունը:
«Դեռ օգոստոսին Սիրիայի հյուսիսում լուրեր են տարածվել, թե արտերկրում գործ կա, որը լավ վարձատրվում է: Համաձայն դրանց՝ պետք է ուղղակի հսկողություն իրականացվի Ադրբեջանի հսկիչ անցագրային կետերում՝ մոտավորապես խաղաղապահների նման: Այդ կերպ 1500-2000 մարդ հավաքագրվեց: Բայց ծառայությունն այն չեղավ, ինչ խոստացել էին»,- ասել է վարձկաններից մեկը:
BBC-ի տվյալներով, վարձկաններին կենտրոնացրել են հարավային ուղղության վրա՝ իրանական սահմանի մոտ, որտեղ երկու կողմերի կորուստներն ամենաշատն են եղել: Թեպետ նրանց մեծ մասը մարտական փորձ չի ունեցել, իրենց կամքին հակառակ մարտադաշտ են ուղարկել և ստիպել են կռվել:
Վարձկանները պատմել են, որ շատ վատ վիճակում են եղել և փրկվելու հույս գրեթե չեն ունեցել: «Փրկվելու հավանականությունը հարյուրից մեկն էր։ Մահը մեր շուրջն էր»,- ասել է Կուտայբան:
Կարծիքներ