Արարատի մարզում ողբերգական վթարից մահացած վարորդը և ուղևորներից մեկը՝ 15, մյուսը՝ 13 տարեկան էին

Արարատի մարզում ողբերգական վթարից մահացած վարորդը և ուղևորներից մեկը՝ 15, մյուսը՝ 13 տարեկան էին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 14։03-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի էր ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ջրատարում:

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:

Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան, մոտեցրել այն ավտոքարշակին, իսկ դիերը՝ շտապօգնության ավտոմեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում