Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ռուսաստան- Աֆրիկա համաժողովում

Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ռուսաստան- Աֆրիկա համաժողովում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի լիագումար նիստին: Միջոցառման գլխավոր թեման է տեխնոլոգիաները և անվտանգությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից։

Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ,   մասնավորապես, արծարծել է պարենային անվտանգության և հացահատիկային գործարքի, ցորենի համաշխարհային շուկայում Ռուսաստանի բաժնի, Աֆրիկայում գյուղատնտեսական արտադրանքի հեռանկարների,  էներգապաշարների մատակարարումների, ազգային արժույթներով հաշվարկների անցման, կրթության ոլորտում համագործակցության թեմաները: Նա նաև շոշափել է Աֆրիկայի մայրցամաքի երկրների հետ Ռուսաստանի համագործակցության այլ կարևոր հարցեր:   

Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում: Դրան զուգահեռ անցկացվում են տնտեսական և հումանիտար ֆորումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում