Երևանի կանաչ ֆոնդի գրեթե 40 տոկոսը կորցրել է իր կենսունակությունը. Բեգոյան

Երևանի կանաչ ֆոնդի գրեթե 40 տոկոսը կորցրել է իր կենսունակությունը. Բեգոյան

Երևանն ունի հիմնավոր և շատ լուրջ 3 խնդիր թեղիների հետ կապված։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Առաջինը՝ սպառել են իրենց կենսունակության տարիքը, երկրորդ՝ դրանք սնամեջ հատվածը հանդիսանում է վնասատուների ձմեռման և բարգավաճման տարածք, և 3-րդ, դրանք թեթև քամիներից և ձյունից քամատապալվում են, քանի որ արմատային համակարգերը փտած են և կենսունակ չեն»,- ասաց Բեգոյանը։

Այդ տապալումների հետևանքով կան հարյուրավոր գույքային վնասներ և միայն բարեբախտություն է, որ զոհեր չեն եղել։ 

«Այս խնդիրներով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանը վերջիվերջո ցուցաբերել է այն համարձակությունն ու քաջությունը, որ պետք է կատարի իր հիմնական գործողություններն իր կանաչ ֆոնդի հետ։

Երևանի կանաչ ֆոնդի գրեթե 40 տոկոսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը։ Այս աշխատանքները 2000-ականների սկզբին պետք է մեկնարկած լինեին, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, նաև աղմուկից խուսափելու համար ոչ մեկը քաջություն չի ունեցել սկսել այս ծրագիրը։

Բայց չսկսել այս ծրագիրը նշանակում է Երևանը տանել դեպի անապատացում»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում