Բայդենը կրկնապատկել է փախստականների ընդունումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2022 ֆինանսական տարվա ընթացքում փախստականներին երկիր ընդունելու միջոցները կրկնապատկել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվել է ուրբաթ օրը Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Մինչև 125 հազար փախստականի ընդունումը ԱՄՆ 2022 ֆինանսական տարում արդարացված է մարդասիրական նկատառումներով կամ այլ կերպ` համապատասխանում է ազգային շահերին», - ընդգծեց ամերիկացի առաջնորդը: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է ընդունել 10 հազար փախստականի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից:
Մայիսին պետության ղեկավարը 2021 ֆինանսական տարում փախստականների ընդունման սահմանափակումը հասցրեց 62,5 հազար մարդու, իսկ 1980 թվականից ի վեր ամենացածր քվոտան սահմանել է իր նախորդ Դոնալդ Թրամփը ՝ 15 հազար մարդ:
Կարծիքներ