«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել է «Սաութհեմփթոն»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել է «Սաութհեմփթոն»-ին

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Սաութհեմփթոն»-ին:

«Կարմիր սատանաները» ոչ ֆուտբոլային հաշվով  առավելության հասավ «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ` 9 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Մանչեսթերյան ակումբի կազմում աչքի ընկան Աարոն Վան-Բիսական,  Մարկուս Ռեշֆորդը, Էդինսոն Կավանին, Անտոնի Մարտիալ (դուբլ), Սքոթ Մաքթոմինայը, Բրունու Ֆերնանդեշը և Դենիել Ջեյմսը: «Սաութհեմփթոն»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Յան Բեդնարեկը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի առաջատարն է 44 միավորով: Նման ռեկորդային հաշիվ Անգլիայի առաջնությունում գրանցել էր հեռավոր 1995 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում