Փոխվարչապետի գրասենյակից հերքում են

Փոխվարչապետի գրասենյակից հերքում են

Հարգելի տիկին Թովմասյան,
Ձեր խմբագրությամբ գործող "Հայելի.am" լրատվամիջոցում 24.05.24թ.֊ին հրապարակվել է "ՍԿԱՆԴԱԼ. Մհեր Գրիգորյանը վաճառել է պետական գույքը` պետությանը հասցնելով 7 մլն դոլարի վնաս" վերնագրով նյութ (https://hayeli.am/?p=756364&I=am), որտեղ տեղ են գտել կեղծ տեղեկատվություն և զրպարտության հատկանիշներ պարունակող պնդումներ։


Մասնավորապես` անհիմն մեղադրանքների հիման վրա նյությում տեղ է գտել հետևյալ զրպարտությունը. "ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտավորապես 7 մլն դոլարի վնաս է հասցրել պետությանը` պետական գույքը ապօրինի վաճառելով"։


Հայտնում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր աշխատանքային լիազորությունների և պարտականությունների շրջանակում չի կարող որևէ պետական գույք վաճառել կամ դրա վերաբերյալ անհատական իրավական ակտ ընդունել։ Հետևաբար նյութում տեղ գտած ձևակերպումը, թե իբրև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 7 մլն դոլարի վնաս է հասցրել պետությանը, զրպարտություն է։


Հաշվի առնելով վերոգրյալը` "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածի դրույթների համաձայն` հետևողականորեն պահանջում եմ "Հայելի.am" լրատվամիջոցում հրապարակել հերքում վերոնշյալ մեջբերված ձևակերպումների առնչությամբ։


Հերքման տեքստը.
""Հայելի.am" լրատվամիջոցում 24.05.24թ.֊ին հրապարակվել է "ՍԿԱՆԴԱԼ. Մհեր Գրիգորյանը վաճառել է պետական գույքը` պետությանը հասցնելով 7 մլն դոլարի վնաս" վերնագրով նյութ, որտեղ տեղ է գտել կեղծ տեղեկատվություն և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին վերագրվող իրականությանը չհամապատասխանող արարքներ։ Հայտնում ենք, որ նշված նյութում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերաբերյալ տեղ գտած պնդումները չեն համապատասխանում իրականությանը"։
Հարգանքով` Էդգար Մկրտչյան

Աղբյուր՝ Hayeli.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում