Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի

ԱՀԿ ավագ գիտաշխատող Սոմիա Սվամինաթան նախօրեին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շոշափելի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի, գրում է eadaily.com կայքը։ 

«Պատվաստանյութից հետո ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի բոլորը կամ առնվազն մարդկանց 60-70%-ն իմունիտետ ձեռք բերի, ինչը մենք հավաքական իմունիտետ ենք անվանում»,- նշել է նա։ 

Փորձագետի պարզաբանմամբ՝ կորոնավիրուսի ազդեցության նվազումը հնարավոր կլինի մոտավորապես 2022 թվականին նկատել։  Սակայն այդ ժամանակ էլ խոսքը կլինի ոչ թե վիրուսի վերացման, այլ ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերի վրա դրա ազդեցության նվազման մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում