70 տարի գահին․ Բրիտանիայի թագուհին նշել է իր գահակալության «պլատինե» հոբելյանը
Փետրվարի 6-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը նշել է իր գահակալության «պլատինե» հոբելյանը։ Նա դարձել է բրիտանացի առաջին միապետը, ով կառավարում է 70 տարի։ BBC-ն հաղորդում, է, որ այդ օրը թագուհին անցկացրել է ընտանիքի շրջապատում՝ ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ։
Եղիսաբեթ 2-րդի որդին և ապագա գահաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը շնորհավորել է թագուհուն՝ նրա 70-ամյա կառավարումն անվանելով նշանավոր ձեռքբերում։ Թագուհու կարգադրությամբ՝ արքայազն Չարլզի կինը՝ Քորնուոլի դքսուհի Կամիլան, ապագայում կստանա թագուհու տիտոս։
Եղիսաբեթ 2-րդը Բրիտանիայի գահը ստացել է 1952 թ.-ի փետրվարի 6-ին՝ 25 տարեկանում։ Ի դեպ, առաջին անգամ է, որ թագուհին իր գահակալման հոբելյանը նշում է առանց ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի, որը մահացել է անցյալ տարի։
Կարծիքներ