Լիտվան և Լեհաստանը կոչ են անում ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը
Վիլնյուսը և Վարշավան անհրաժեշտ են համարում նոր աշխարհաքաղաքական պայմաններում, որոնք ձևավորվել են ուկրաինական ճգնաժամի և Բելառուսի տարածքում ռուսական զորքերի առկայության ֆոնին, ուժեղացնել Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թեւը։ Երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցում այս կարծիքին են եկել Լիտվայի և Լեհաստանի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Անջեյ Դուդան, հաղորդում է Լիտվայի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Բելառուսում ռուսական զորքերի տեղակայման ժամկետի երկարաձգումը համատեղ զորավարժություններին մասնակցելուց հետո գործոն է, որը փոխում է իրավիճակը եվրոպական անվտանգության ոլորտում»,- ասվում է Նաուսեդայի ուղերձում։ «Դա պահանջում է ՆԱՏՕ-ի արևելյան թեւի և պաշտպանական ներուժի ուժեղացում»,- նշվում է ուղերձում։
Կարծիքներ