Պուտինի որոշումը Դոնբասի վերաբերյալ ամբողջությամբ փոխում է աշխարհակարգը․ Վուչիչ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշումը լիովին փոխում է աշխարհակարգը։ Այս մասին RTV Pink հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս որոշումը ոչնչացնում է անվտանգության ողջ գլոբալ ճարտարապետությունը, ինչպես նաև քաղաքական անվտանգության ճարտարապետությունը: Այս իրավիճակը հավանաբար ամենադժվարն է մեզ համար և ամենադժվարը առաջիկա 10-20 տարիների ընթացքում: Աշխարհը փոխում է կարգը»,- ասել է Սերբիայի ղեկավարը։
Կարծիքներ