Վարչապետը ընդունել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Վարչապետը ընդունել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել աշակերտների հարցերին: Դրանք վերաբերել են Կառավարության գործունեությանը, տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ առողջապահության, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների կառուցման, տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաև անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին պատասխանելու և ընդունելության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում