Կոտայքի Գեղադիր գյուղում տուն է այրվել

Կոտայքի Գեղադիր գյուղում տուն է այրվել

Հուլիսի 8-ին, ժամը 18:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների այրվում է երկհարկանի տուն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում