ԵՄ պատվիրակությունը վերադառնում է Կիև
ԵՄ պատվիրակությունը Բուչա քաղաք այցելելուց հետո վերադառնում է Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Reuters- ի փոխանցմամբ ՝ նա վստահություն է հայտնել, որ մյուս անդամ երկրների դեսպանատները շուտով կհետևեն ԵՄ պատվիրակության օրինակին, ինչպես նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ն շուտով կկարողանա Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել զենքի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը Ուկրաինայի մայրաքաղաքում բանակցություններ են սկսվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի միջև։
Կարծիքներ