Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա, որից մեկը գրեթե 5,5 կգ քաշով
Մոր եւ Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնված 5 երեխաներից 4-ը լույս աշխարհ է եկել․․․
Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից: Մոր եւ Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնված երեխաներից 4-ը լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։
Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։
«Նորածիններից 3-ը արական սեռի են, 2-ը՝ իգական։ Ծննդկանների եւ նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին եւ ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատեւման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ