Մոսկվայում բացվել է Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը
Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը բացվել է նրա մահվան տարելիցի օրը՝ Մոսկվայի Վագանկովսկոյե գերեզմանատանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հուշարձանի հեղինակներն են Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր արտիստներ Վահե և Միքայել Սոգոյանները։ Այն ներկայացնում է Ջիգարխանյանին՝ թատերական բեմ հիշեցնող գրանիտին կռացած։ Նախատիպը Ջիգարխանյանի դերն էր «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացումում:
Արարողությանը ներկա են եղել Արմեն Ջիգարխանյանի հարազատները, ընկերները, գործընկերներն ու ուսանողները։
Կարծիքներ