Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 19,4 հա տարածքում բռնկված հրդեհները
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 8500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2,1 հա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Գետափնյա գյուղում՝ 1000 քմ, Երասխ գյուղում՝ 1 հա, Հովտաշատ գյուղում՝ 1000 քմ,
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 6 հա,
Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝ 200 քմ,
Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում՝ 1,5 հա,
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 4 հա, Բերդ քաղաքում՝ 5000 քմ,
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ 3000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 19,4 հա:
Կարծիքներ