«Իսկանդերով» հրթիռահրետանային 2 խոշոր պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր

«Իսկանդերով» հրթիռահրետանային 2 խոշոր պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր

Ռուսական բանակը Դոնեցկի մարզի Կամենկա բնակավայրում «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռներով հրթիռահրետանային 2 խոշոր պահեստ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ինչպես նշել է Կոնաշենկովը` ՌԴ ՕՏՈւ–ն և հրթիռային զորքերը մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ են ոչնչացրել։

«Օրվա ընթացքում օպերատիվ–մարտավարական ավիացիան և հրթիռային զորքերը Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ են խոցել։ Այդ թվում` կառավարման 4 կետ, ներառյալ Նիկոլաևի մարզի Բերեզնիգովատոյե բնակավայրի շրջանում ուկրաինական ուժերի հատուկ գործողությունների շտաբը, 3 ԶՀՀ` մեկ Ս-300 Ժիտոմիրի մարզի Մալին քաղաքի շրջանում և երկու «Բուկ-Մ1» Ուգլեդարի և Սլավյանսկի շրջանում», – նշել է գեներալը։

Բացի այդ, ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 3 կայանք, երկու հրետանային մարտկոց և Ուկրաինայի ԶՈւ մարտական տեխնիկայի և հենակետերի տեղակայման 49 շրջան։

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ–ն Իզյում, Նովայա Կախովկա, Դոնեցկ, Նիկոլաև, Բերդյանս, Գորլովկա, Լուգանսկ և Ռուբեժնոյե բնակավայրերի շրջանում անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական 10 անօդաչու է ոչնչացրել։

Բացի այդ, ռուս զինվորականները Բելառուսի սահմանի մերձակայքում Ուկրաինայի ՌՕՈւ–ի Սու-24 են խոցել։

«Ռովենի մարզի Տումեն բնակավայրի շրջանում` Ուկրաինայի և Բելառուսի սահմանի մոտ, օդային մարտի ընթացքում Ուկրաինայի ՌՕՈւ–ի Սու-24 է խոցվել», – ասել է նա։

ՊՆ–ի տվյալներով` Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ամբողջ ընթացքում 124 ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, ինչպես նաև 321 անօդաչու, 214 ԶՀՀ, 1,75 հազար տանկ և զրահատեխնիկա է խոցվել։

Ոչնչացվել է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 184 կայանք, դաշտային հրետանու 734 սարք և ականանետ, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1640 միավոր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում