Մեկնարկել է Արցախից տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացը

Մեկնարկել է Արցախից տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացը

Մարտի 29-ից մեկնարկել է 2020 թ. պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի (20 000 և 40 000 դրամ) վճարման գործընթացը: Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

 

Ուշացումները պայմանավորված էին ցուցակների ճշգրտմամբ: Այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի գերատեսչությանը:

 

Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են, որոնք աջակցություն կստանան հետևյալ չափերով.

 

• անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ.

• մյուս բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում