«Ռիո մոլ» առևտրի կենտրոնից մարդկանց կեղծ ահազանգի պատճառով են տարհանել

«Ռիո մոլ» առևտրի կենտրոնից մարդկանց կեղծ ահազանգի պատճառով են տարհանել

Նոյեմբերի 29-ին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Ռիո» մոլ» առևտրի կենտրոնից մարդկանց տարհանում են:

Iravaban.net-ը կապ հաստատեց առևտրի կենտրոնի մենեջերի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ կեղծ ահազանգ են ստացել, այդ իսկ պատճառով մարդկանց տարհանել են և այս պահին ոչ մի խնդիր չկա:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ահազանգ չեն ստացել նշված դեպքի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում