Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մասին է հայտնել
![Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մասին է հայտնել](https://freenews.am/uploads/images/image_750x_67a885d0925c0.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսով խոսել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ թեմայով, գրում է The New York Post-ը։
«Նախագահ Թրամփը հեռախոսով խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով բանակցել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին», - ասել է նա The Post-ին ուրբաթ օրը Air Force One ինքնաթիռում տված բացառիկ հարցազրույցում, ասվում է հրապարակման մեջ:
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե քանի անգամ է խոսել ՌԴ նախագահի հետ։
Նրա խոսքով՝ Պուտինը «ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ»։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ հակամարտությունը չէր ծագի, եթե ինքը լիներ նախագահ 2022 թվականին։
Թրամփը նաև ասել է, որ կոնկրետ ծրագիր ունի՝ դադարեցնելու մարտերը աշխարհում:
«Հուսով եմ, որ դա արագ կլինի: Ամեն օր մարդիկ են մահանում: Այս պատերազմն այնքան սարսափելի է Ուկրաինայի համար: Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ իրավիճակին»,- ընդգծել է նա և դիմել ինքնաթիռում գտնվող ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին՝ հորդորելով սկսել հանդիպումների կազմակերպչական աշխատանքները:
Կարծիքներ