Կանադայի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել չմեկնել Ուկրաինա
Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է Ուկրաինա այցելելու վերաբերյալ առաջարկությունները՝ կոչ անելով քաղաքացիներին խուսափել ոչ էական ճանապարհորդություններից՝ կապված ռուսական ենթադրյալ շարունակվող ագրեսիայի և ռազմական ուժի կուտակման հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է կիրակի օրը Կանադայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Խուսափեք անհարկի ուղևորություններից Ուկրաինա՝ Ռուսաստանի շարունակական ագրեսիայի և երկրի տարածքում և նրա շուրջ ռազմական կուտակման պատճառով»,- ասվում է տեքստում։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հունվարի 17-18-ը կայցելի Ուկրաինա։
Կարծիքներ