Աշխարհում աղքատության մակարդակն աճել է 22 տարվա մեջ առաջին անգամ

Աշխարհում աղքատության մակարդակն աճել է 22 տարվա մեջ առաջին անգամ

Աշխարհում ծայրահեղ աղքատության մակարդակը վերջին 22 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացավ 2020 թ.-ին՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա շեշտել է, որ համավարակը սրել է մի շարք բացասական երեւույթներ: Տնտեսական ակտիվության անկման հետևանքով 18-27 միլիոն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ:

Ամբողջ աշխարհում գենդերային անհավասարությունն աճել է: Այս առումով տասնամյակներ շարունակ աշխարհը հետ շպրտվեց: Գուտերեշը նշել է, որ աղքատության և բախումների շրջանը ճեղքելը պահանջում է հետևել երկու սկզբունքի, դա փոխկախվածությունն է և ներգրավվածությունը, ինչը նշանակում է «ոչ ոքի չթողնել», – նշել է Գուտերեշը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում