Իսպանիայում գրանցվել է ջերմաստիճանային հակառեկորդ՝ -34
Իսպանիայում գրանցվել է ջերմաստիճանային հակառեկորդ՝ -34: Դա Պիրենեյների պատմության ամենառեկորդային ցուցանիշն է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետական մետեորոլոգիական գործակալությանը:
Նման ցածր ջերմաստիճան է գրանցվել Պիրենեյներում առավոտյան ժամը 05:19-ին:
Այդ ցուցանիշը երկու աստիճանով ցածր է, քան 1956 թվականին, երբ Էստանի Գենտոյում գրանցվել է -32 ջերմաստիճան:
Ձյունառատ տեղումներ են սպասվում Իսպանիայի կենտրոնական եւ հյուսիսային տարածքներում, որտեղ օդի ջերմաստիճանը ենթադրաբար կկազմի -11 աստիճան:
Կարծիքներ