Ուզբեկստանում նախագահական ընտրություններն անցել են բարձր մասնակցությամբ

Ուզբեկստանում նախագահական ընտրություններն անցել են բարձր մասնակցությամբ

Այսօր Ուզբեկստանում նախագահական ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում և ավանդաբար ընտրողների բարձր  մասնակցությամբ: Միջազգային դիտորդները նշել են քվեարկության գործընթացի որակյալ պատրաստվածությունը, ինչպես նաև երկրի քաղաքացիների շահագրգռվածությունը իրենց ընտրական իրավունքների իրացման հարցում։ Քաղաքացիների լավ տրամադրությանն ու ակտիվությանը նպաստեց նաև տաք, արևոտ եղանակը:

Մինչև տեղական ժամանակով 20:00-ին ընտրատեղամասերի փակվելը, մասնակցությունը գերազանցում էր 80%-ը, սակայն այս ցուցանիշը վերջնական չէ, քանի որ քվեարկությունը դեռ շարունակվում է մի շարք օտարերկրյա երկրների ընտրատեղամասերում, օրինակ՝ ԱՄՆ-ում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում