Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև փոխգործակցության արդյունքում և երկու կողմի նախաձեռնությամբ համագործակցության պայմանագիր է կնքվել ու քույր քաղաքների՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ նահանգի Վիեն քաղաքի հարաբերությունները վերահաստատվել են։
Այս մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Հիշեցնենք՝ Լիոնում ընթացող «Օվերն-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հայաստանի և ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին։
Կարծիքներ