Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Այն հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։

Իրազեկման հարթակում ներառված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի՝

բովանդակությանը,

դիմելու կարգին,

անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։

Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝ քաղաքացին ինքնաշխատ եղանակով կտեղեկացվի իրեն հետաքրքրող ոլորտներում նոր ծրագրերի ի հայտ գալու կամ գործող ծրագրերում պայմանների բարելավման մասին։

Եղի՛ր իրազեկ։ Օգտվիր քեզ հասանելիք պետական աջակցության ծրագրերից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում