Մոսկվայում կհանդիպեն Բելառուսի և ՌԴ արտգործնախարարները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կհանդիպի իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սեպտեմբերի 2-ին Մոսկվայում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը դեռևս համաձայնեցվում է, այցը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Կարծիքներ