Օրվա ամփոփումը ռազմաճակատից

Օրվա ամփոփումը ռազմաճակատից

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված։ Երեկ ողջ գիշեր և այսօր ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտեր են ընթանում։

Հյուսիսում թշնամու զորքերը հրետանու կրակի միջոցով փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել։

Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն հետ շպրտել ելման գծեր։

Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է:

Սաստիկ է եղել այսօր նաև Բերձորի ուղղությամբ։ Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ Բերձոր, բայց կրելով զգալի կորուստներ դիմել են փախուստի։

Այս պահին մարտերը ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել դրական։ Մեր զորքերին հաջողվում է թշնամուն թույլ չտալ հասնել հաջողությունների։

Մեր զորքերը կռվում են անձնուրաց։

Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին։ Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք։

Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, Շուշին ազատագրող լեգենդար հրամանատարը, այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։ Կեղծ է նրա վիրավորվելու լուրերը: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում