Արցախում կորոնավիրուսային հիվանդության 133 դեպք է հաստատվել
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում․
Փետրվարի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կատարված 303 թեստավորման արդյունքում հաստատվել է 133 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 54 անձ։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կարծիքներ