Ճապոնական ընկերությունը փորձարկել է հեռակառավարվող լուսնագնաց
Ճապոնական GITAI ընկերությունը ստեղծել է հեռակառավարվող լուսնագնաց՝ ձեռքերով, այնուհետև փորձարկել այն։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Փորձարկումն իրականացվել է Ճապոնիայի Սագամիհարա քաղաքում՝ լուսնային ռելիեֆի մոդելավորմամբ: Լուսնագնացների հիմնական խնդիրներից են լուսնի մակերևույթի ուսումնասիրումը, հանքարդյունաբերությունը, սարքավորումների հավաքումը և սպասարկումը: Մշակողները հայտնել են, որ ռոբոտն անցել է բոլոր անհրաժեշտ՝ շարժունակության և խոչընդոտների հաղթահարման, արևային էներգիայի հավաքման, լուսնային ռեսուրսների արդյունահանման, ինչպես նաև բլուր բարձրանալու թեստերը:
Դիզայներները GITAI R1-ը համալրել են չորս անիվներով, որոնք ունեն 360 աստիճան պտտման հնարավորությունը, ինչը թույլ կտա սարքին վարել դեպի կողք և հաղթահարել մինչև 20 աստիճան թեքությամբ ավազոտ մակերեսները: Բացի այդ, ռոբոտը հագեցած է լապտերով, երկու ձեռքերով և տեսախցիկներով։ Կառավարումը լիովին հեռահար է, օպերատորը կարող է վերահսկել GITAI R1-ի շարժումն ու վերջույթները՝ օգտագործելով VR կարգավորիչներ:
Կարծիքներ