Հյուսիսային Կորեան մեղադրել է ՄԱԿ-ին՝ մարդու իրավունքների «անարդար չափանիշների» համար

Հյուսիսային Կորեան մեղադրել է ՄԱԿ-ին՝ մարդու իրավունքների «անարդար չափանիշների» համար

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ «կամայականությունների և կոնկրետ երկրների վրա հարձակումների» համար, տեղեկացնում է The Korea Times-ը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ հանձնաժողովը 17-րդ անգամ բանաձև է ընդունել, որը դատապարտում է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումները:

Արդեն երրորդ տարին է՝ ինչ Հարավային Կորեան չի հանդիսանում այդ բանաձևի հեղինակներից, սակայն կողմ է քվեարկում դրա ընդունմանը:

ԿԺԴՀ արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերն «ուղղված են կոնկրետ երկրների դեմ», և Արևմուտքը դրանք ծառայեցնում է սեփական շահերին: Հյուսիսային Կորեայում նշել են, որ մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցողները հետաքննություն են անցկացնում միայն այն երկրներում, որոնց արժեքները չեն համընկնում Արևմուտքի չափորոշիչներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում