Վիեննայում բողոքի ցույցեր են ընդդեմ COVID-19-ի սահմանափակումների

Վիեննայում բողոքի ցույցեր են ընդդեմ COVID-19-ի սահմանափակումների

Շաբաթ օրը Վիեննայի փողոցներ են դուրս եկել հակակորոնավիրուսային սահմանափակումների հազարավոր հակառակորդներ, հայտնում է Ռիա Նովոստիի թղթակիցը։

Կազմակերպիչները հայտարարել են շաբաթ օրը Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված 11 ցույցերի անցկացման մասին, որոնց մեծ մասը սահմանափակող միջոցների դեմ է:

Ամենամեծ ակցիան անցկացվում է Մարդու իրավունքների հրապարակում, կազմակերպիչներն ակնկալում են  մոտ 5000 ցուցարարի մասնակցություն։

Սահմանափակման  միջոցառումների հակառակորդները նորից դուրս են եկել  Վիեննայի փողոցներ այն բանից հետո, երբ Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է կորոնավիրուսի տարածման պատճառով  հերթական համընդհանուր լոքդաունի մասին, ինչպես նաև  2022 թվականի փետրվարի 1-ից համընդհանուր պարտադիր պատվաստումների ներդրման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում