Կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան

Կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան

ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Վաղուց սպասում էի այս ֆիլմի պրեմիերային։

Ներքուստ վստահ էի, որ շատ էմոցիոնալ ու հերոսական ֆիլմ եմ դիտելու...

Նազիկ Ավդալյանի կյանքն ինքնին հերոսության օրինակ է։

Նա մարդկությանը հայտնի բոլոր օրենքներին հակառակ, իր ուժեղ կամքով, հավատով ու մեծ սիրով արեց անհնարինը։ Ասել , որ սա պարզապես կենսագրական ֆիլմ է սխալ է...

Սա Աստվածային հրաշքի ու մարդկային անսահման հնարավորությունների,մեծ սիրո ու նվիրվածության, աշխատասիրության ու հայրենասիրության մասին շա՜տ ազդեցիկ ֆիլմ է։

Իսկ Աննայի մարմնավորած Նազիկի կերպարը,նրա փառահեղ դերասանական խաղը Նազիկի հերոսությունը այսօրվա և ապագա սերունդների համար դարձրեց օրինակ, բարձրակետ ու նպատակ...

Վստահ եմ , որ պրոդյուսեր, ռեժիսոր ու գլխավոր դերակատար Աննա Հարությունյանի ֆիլմը դեռ մի քանի սերունդների համար կամքի, պայքարի, հայրենասիրության, նվիրվածության ու մեծ սիրո օրինակ է ծառայելու։

Բարձր գնահատականի են արժանի ֆիլմի բոլոր դերակատարները, օպերատորը, նկարիչը, ամբողջ անձնակազմը։

Ֆիլմին մաղթում եմ կանաչ ճանապարհ և ջերմ ծափահարություններ։

Այս մասին գրել է Արմեն Ամիրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում