Ազիզյանը և Վարդանյանը երկարաձգել են պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ
Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը 20-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանի և 16-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանի հետ։ Ազիզյանի հետ պայմանագիրը նախատեսված է 3, իսկ Վարդանյանի պայմանագիրը՝ 5 տարվա համար։
Ազիզյանը և Վարդանյանը այս մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցել են 3-ական խաղի։
Կարծիքներ