Իրավապահ մարմինների 3 աշխատակից է տուժել Մոսկվայում անցկացվող չարտոնագրված ցույցերի ժամանակ

Իրավապահ մարմինների 3 աշխատակից է տուժել Մոսկվայում անցկացվող չարտոնագրված ցույցերի ժամանակ

Մոսկվայի կենտրոնում ընթացող անօրինական ակցիայի մասնակիցների հետ բախումների հետևանքով վնասվածքն են ստացել «Ռոսգվարդիայի» երեք աշխատակիցներ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բուժծառայություններին, նախնական տվյալներով՝ տուժել է ՕՄՕՆ-ի երկու աշխատակից և «Ռոսգվարդիայի» մեկ զինծառայող: Նրանց բոլորին բուժօգնություն է ցուցաբերվել: Հաղորդվում է, որ վերջիններս վնասվել են, երբ չարտոնագրված ակցիայի մասնակիցները նրանց ուղղությամբ սպիտակ ներկի տարա են նետել:

Իրավապահ մարմինների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել Պուշկինի հրապարակում և Տվերսկի պուրակում: ՕՄՕՆ-ականների և ոստիկանների ուղղությամբ  շշեր, հրավառուկներ, սառույցի կտորներ են նետել և փորձել են հանել նրանց սաղավարտները: Ի պատասխան իրավապահները կոշտ ձերբակալություններ են իրականացրել՝ հատուկ միջոցների կիրառմամբ: Տուժածներ կան նաև ցուցարարների շրջանում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի Պուշկինի հրապարակում ոստիկանության աշխատակիցները սկսել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձերբակալությունները: Ձերբակալվածների թվում է նաև գործչի կինը՝ Յուլիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում