Շվեդիայում դարձյալ այրել են Ղուրանը

Շվեդիայում դարձյալ այրել են Ղուրանը

Ղուրանի այրման ակցիա է տեղի ունեցել Շվեդիայի Մալմո քաղաքում, որի կազմակերպիչը կրկին միգրանտ Սալվան Մոմիկան է եղել, անհայտ անձը փորձել է խափանել միջոցառումը, սակայն ոստիկանությունը ձերբակալել է, հայտնում է SVT հեռուստաալիքը։

Նշվում է, որ Մոմիկայի հանրահավաքին մասնակցել է մոտ 200 մարդ։ Միջոցառմանը մթնոլորտը «լարված է եղել»:

«Այն բանից հետո, երբ կազմակերպիչը լքել է հավաքի վայրը, այն ավարտվել է», - ասվում է Շվեդիայի ոստիկանության կայքում:

Նշվում է նաև, որ ոստիկանները հավաքի ժամանակ բերման են ենթարկել ևս մի քանի հոգու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում