Բանակցություններ են վարել Զելենսկին ու Մակրոնը

Բանակցություններ են վարել Զելենսկին ու Մակրոնը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը հակամարտության գոտում, հացահատիկի արտահանման և Սև ծովում անվտանգության մասին հարցեր, ինչպես նաև հայտարարել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթղթի վրա աշխատելու պլանների մասին։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին օրը G7-ի երկրները հրապարակել են Ուկրաինային աջակցող հռչակագիր, որը նախատեսում է Կիևին ռազմական աջակցության երկկողմ համաձայնագրերի կնքում, ինչպես նաև Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում հետագա պլաններ։ Թե որքան ժամանակ կպահանջվի այս շրջանակային համաձայնագրերի իրականացման համար, փաստաթղթում նշված չէ։ Կիևը հույս ունի, որ «անվտանգության երաշխիքները» կգործեն մինչև 2024 թվականին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

«Մենք մանրամասն քննարկել ենք մարտադաշտում տիրող իրավիճակը, ուղղություններից յուրաքանչյուրը: Ես փոխանցել եմ պաշտպանության ներկայիս կարիքները:

Մենք քննարկել ենք Սև ծովի անվտանգության առանձնահատկությունները, մեր «հացահատիկային միջանցքը», որը պետք է երկարացվի: Մենք պայմանավորվեցինք ամրապնդել համագործակցությունը ծովային ուղիների պաշտպանության հարցում»,- գրել է Զելենսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի և Ֆրանսիայի պատվիրակությունների միջև «կարևոր համաձայնություն է ձեռք բերվել անվտանգության երաշխիքների վերաբերյալ»։

Կողմերը, նրա խոսքով, կաշխատեն երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթղթի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում