Բորելը հայտնել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները մտադիր են շուտով հանդիպել Կիևում

Բորելը հայտնել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները մտադիր են շուտով հանդիպել Կիևում

Եվրամիության երկրների արտգործնախարարները մտադիր են շուտով հանդիպում անցկացնել Կիևում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, ուր նա ժամանել է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան։

«Մենք կշարունակենք քննարկումները, ես կշարունակեմ քննարկումները ուկրաինացի գործընկերների հետ, կարող եմ ձեզ ասել, որ մենք շուտով Կիևում կհրավիրենք արտգործնախարարների նիստը»,- ասել է նա։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում