Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադայում ոսկե մեդալների քանակով ՀՀ դպրոցականների թիմն առաջինն է

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադայում ոսկե մեդալների քանակով ՀՀ դպրոցականների թիմն առաջինն է

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ն անցկացվել է Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադան (ՄՄԿՕ):

Մրցույթին մասնակցել է 9 երկրի շուրջ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով: Պատանիների մրցույթում առցանց ձևաչափով Հայաստանը ներկայացրել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը:

Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Արեգ Մկրտչյանը, Վահան Բաղդասարյանը և Հայկ Անդրեասյանն արժանացել են ոսկե, իսկ Կամո Միրաքյանը՝ արծաթե մեդալների:

Ոսկե մեդալների քանակով Հայաստանի թիմն առաջինն էր մասնակից պետությունների շարքում:

Ի դեպ, Կամո Միրաքյանին ընդամենը 1 միավոր չի բավարարել ոսկե մեդալի շեմը հաղթահարելու համար:

ՀՀ թիմը ղեկավարել են դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Սուրեն Գրիգորյանը և Գուրգեն Ասատրյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում