ԳԹԿ կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները. նախարարը մանրամասնում է
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչներին և, հատկապես դասվարներին, տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները։
«Քանի որ հարցերը հատկապես շատ էին դասվարների ատեստավորման վերաբերյալ, մեկնաբանության մեջ հղմամբ տեղադրում եմ տարրական մանկավարժություն և մեթոդիկա ուղղությամբ ատեստավորման ուղեցույցը՝ դասվարների համար»։
Մյուս առարկաների ուղեցույցները նույնպես տեղադրված են։ Հիշեցնեմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրված են նաև նախորդ տարիների առարկայական թեստերը։
Ծանոթացեք, դիմեք։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է»,- գրել է Անդրեասյանը։
Կարծիքներ