Ռեմզին չի մտնում Պիրլոյի ծրագրերի մեջ
Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին մոտ է Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուն:
29-ամյա ֆուտբոլիստը չի մտնում իտալական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի ծրագրերի մեջ: Այս մասին գրում է Daily Mail-ը: «Յուվենտուսից» կհեռանա նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Բլեզ Մատյուիդին, որը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն:
Աարոն Ռեմզին նախորդ տարվա ամռանը Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Յուվենտուս»: Ավարտված մրցաշրջանում նա Իտալիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermartk-ն ուելսցու տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 41-ամյա Անդրեա Պիրլոն օրեր առաջ էր գլխավորել «Յուվենտուսը»՝ փոխարինելով Մաուրիցիո Սարիին: Ավելի վաղ իտալացի մասնագետը նշել էր, որ «Յուվենտուսը» խնդիրներ ունի միջին գծում:
Կարծիքներ